Սաուդյան Արաբիայում անժամկետ երկարաձգվել է պարետային ժամը
Սաուդյան Արաբիայում անժամկետ երկարաձգվել է պարետային ժամը

Սաուդյան Արաբիայի Սալման թագավորը հաստատել է պարետային ժամի անժամկետ երկարաձգումը:

Սաուդյան Արաբիայում պարետային ժամ էր հայտարարվել մարտի 23-ին և  երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան ժամը 6-ը արգելվել էր քաղաքացիների տեղաշարժը:

Սկզբում, ըստ հրամանի, պարետային ժամը պետք է շարունակվեր 21 օր, սակայն վարակի տարածման արագությունից ելնելով, այժմ պարետային ժամը երկարաձգվել է անժամկետ:

Նախորդ շաբաթ, Սաուդյան Արաբիայի խոշոր քաղաքներում հայտարարվել էր 24-ժամյա պարետային ժամ:

Այստեղ արձանագրվել է կորոնավիրուսի 4033 դեպք, մահացել է 52 մարդ: