Սաուդյան Արաբիայում, 35 տարում, կինոթատրոնում առաջին ֆիլմն են ցուցադրել
Սաուդյան Արաբիայում 35 տարվա արգելքից հետո լայն էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է ամերիկյան անիմացիոն «Էմոջի ֆիլմը» (2017), հայտնում է Newsweek-ը։
Ինչպես նշում է պարբերականը, ժամանակավոր կինոթատրոնի այցելուները կարողացել են ոչ միայն դիտել ֆիլմը, այլև պոպկորն գնել։
Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել են 1980-ականների սկզբին։ Այդ երկրի քաղաքացիները հիմնականում կինոդիտման են գնացել հարևան Բահրեյն։ Սակայն վերջերս Ձայնատեսողական մեդիայի հարցերով գլխավոր հանձնաժողովը սկսել է լիցնեզիաներ տրամադրել կինոթատրոններին։ Դրանցից առաջինները կբացվեն 2018 թվականի մարտին։
Ինչպես սպասվում է, 2030 թվականին թագավորությունում կգործեն կինոթատրոնների ավելի քան 300 ցանցեր։