Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են երկու նավթային տանկերի վրա «սաբոտաժական հարձակման» մասին
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են երկու նավթային տանկերի վրա «սաբոտաժական հարձակման» մասին: Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի հայտարարությամբ, հարձակումը տեղի է ունեցել Արաբական միավորված Էմիրությունների ծովափի կողմից:
Խալիդ Ալ-Փալիհի խոսքով, միջադեպի արդյունքում զոհեր չկան և նավթը չի թափվել ծովի մեջ, սակայն վնասվել են նավերը:
Տարածված լրատվությամբ տանկերներից մեկը ուղևորվում էր բեռնվելու համար:
Մայիսի 12-ին չորս մասնավոր նավի վրա հարձակման մասին տեղեկություն էր տարածել նաև ԱՄԷ-ի իշխանությունները: