Սառը զենքը, որի միջոցով զինվորները վնասել են միմյանց, նրանց զենքը չէր. Ռազմական ոստիկանության ներկայացուցիչ

Սառը զենքը, որի միջոցով զինվորները վնասել են միմյանց, նրանց զենքը չէր,- այս մասին լրագրողներին է հայտնել ռազմական ոստիկանության վարչության հետաքննության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Իրակլի Բազերաշվիլին:

«Օգոստոսի մեկին, երեկոյան ժամերին, սերժանտների պատրաստման ակադեմիայում պարտադիր զինվորական ծառայողների միջև բառացի բախումը վերաճել է ֆիզիկականի, որի հետևանքով մարմնական տարբեր վնասված է ստացել հինգ զինծառայող, այդ թվում երեքը՝ սառը զենքով: Հինգ զինծառայող անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց՝ առաջին բուժօգնություն ստանալու նպատակով: Այժմ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Այժմ պարզվում է, թե ինչու ունեին նրանք սառը զենք»,- նշել է Իրակլի Բազերաշվիլին:

Հարցին, գտտնվում էր, թե ոչ միջադեպի ժամանակ ռազմական ոստիկանությունը տեղում, Իրակլի Բազերաշվիլին նշել է, որ բախման պահին տեղում ռազմական ոստիկանություն չի եղել, սակայն գերատեսչության ներկայացուցիչներն ահապաղ այցելել են դեպքի վայր, սկսվել է հետաքննություն և անցկացվել նախնական քննչական գործողություններ: