Սամտրեդիայում դանակահարության գործով մեկ անձ ձերբակալվել է
Սամտրեդիայում դանակահարության գործով մեկ անձ ձերբակալվել է

Վրաստանի ՆԳՆ Իմերեթիի ոստիկանության դեպարտամենտի Սամտրեդիայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1989 թվականին ծնված Պ.Շ.-ին՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Սամտրեդիայում փոխադարձ վեճի ժամանակ սառը զենքով վիրավորել է 1978 թվականին ծնված Գ.Ս.-ին։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները Պ.Շ.-ին ձերբակալել են որպես կասկածյալ՝ տաք հետապնդման միջոցով։ Ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է հանցագործության զենքը՝ դանակը», – հայտնել են ՆԳՆ-ից։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով։ Հանցագործությունը նախատեսում է չորսից յոթ տարի ազատազրկում։