Սամեգրելո-Զեմո Սվանեթիում սպասում են 27 անձի կորոնավիրուսի հետազոտության պատասխաններին
Սամեգրելո-Զեմո Սվանեթիում սպասում են 27 անձի կորոնավիրուսի հետազոտության պատասխաններին

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանից այսօր կորոնավիրուսի հետազոտության է ուղարկվել 27 անձի կենսաբանական նյութ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հանրային առողջապահության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության ղեկավար Անզոր Քոբալիան:

Ինչպես հայտարարել է Անզոր Քոբալիան, 11 մարդու կհետազոտեն Զուգդիդիում, իսկ 16-ին՝ Քութաիսիում: Նրա փոխանցմամբ, 27 թեստից 8-ը Սենակիի «Արքիմեդե» կլինիկայի բուժանձնակազմն է: Անզոր Քոբալիայի խոսքով, բուժանձնակազմը թեստավորվում է պրոֆիլակտիկ նպատակով:

«Մի քանի օրից Սամեգրելո-Զվանեթիի շրջանի բոլոր կլինիկաների բժիշկները կհետազոտվեն աստիճանաբար: Ինչ վերաբերում է երեկ ուղարկված պացիենտի թեստին, պատասխանը բացասական է»,- հայտարարել է Անզոր Քոբալիան: