Սալվադորի նախկին նախագահին սահամանել են 10 տարվա ազատազրկում
Սալվադորի նախկին նախագահին սահամանել են 10 տարվա ազատազրկում

Սալվադորի նախկին նախագահին սահամանել են 10 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է պետական բյուջեից մեծ քանակությամբ գումարների յուրացման և փողերի լվացման մեջ: Անտոնիո Սական ճանաչել է մեղքը: Գործը վերաբերում է 300 միլիոն դոլլար քանակությամբ գումարի անօրեն յուրացմանը:

Ինչպես խոստովանել է անձամբ նախկին նախագահը, նա գումար է գողացել սեփական կուսակցությունից և բյուջեից: Մեղքը ճանաչելու դիմաց, Սական պահանջում էր մեղմել դատավճիռը: Դատարանի որոշմամբ, նրան հինգ տարվա ազատազրկում են սահմանել բյուջեն վատնելու, իսկ հինգ տարի՝ փողեր լվանալու համար:

Սալվադորի նախկին առաջնորդից բացի, նույն գործով դատել են նաև նրա թիմակիցներին: Նրանցից երեքին սահմանել են մինչև 16 տարվա ազատազրկում:

Անտոնիո Սական Սալվադորը ղեկավարում էր 2004 թվականից և 2009 թվականը: