Սալոմե Զուրաբիշվիլու և ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի միջև կայացել է հեռախոսազրույց

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի միջև կայացել է հեռախոսազրույց:

Ինչպես տեղեկացրել են Առաջին ալիքին Սալոմե Զուրաբիշվիլու շտաբից, զրույցի ժամանակ պետական քարտուղարը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորել է նախագահական ընտրություններում հաթելու առթիվ, պետական գործերում մաղթել հաջողություն և հույս հայտնել, որ նորընտիր նախագահն առաջիկայում այց կիրականացնի ԱՄՆ:

Նույն տեղեկությամբ, Մայք Փոմփեոն Սալոմե Զուրաբիշվիլու հետո զրույցում մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: