Սալոմե Զուրաբիշվիլու այցի հետ կապված, Եվրահանձնաժողովի առջև բարձրացվել է Վրաստանի դրոշը (վիդեո)

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի հետ կապված, Եվրահանձնաժողովի առջև բարձրացվել է Վրաստանի դրոշը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպումներ է սկսելու եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Վրաստանի նախագահն այսօր հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Հանդիպումից հետո նախատեսված են համատեղ հայտարարություններ:

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է անցկացնելու նաև Եվրահձնանաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկետի հետ: Հանդիպման ավարտից հետո նախատեսված է համատեղ մամլո ասուլինս:

Այսօր նախատեսված են նաև նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանում: