Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է «Paramount Pictures» կինոարտադրող ընկերության ղեկավարին

19:40, 25.09.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքում հանդիպել է «Paramount Pictures» կինոարտադրող ընկերության ղեկավար Ջիմ Գիանոպուլոսին: Այս մասին Զուրաբիշվիլին գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Հանդիպումը կայացել է գործարար Մայք Բլումբերգի կողմից կազմակերպված գլոբալ բիզնես-ֆորումի շրջանակներում: Խոսքը վերաբերել է «Նկարահանիր Վրաստանում» ծրագրի ապագային և հուլիվուդյան ընկերությունների կողմից Վրաստանում ֆիլմերի նկարահանման հեռանկարին:

Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Նյու Յորքում խոսքով դիմելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մասնակիցներին:

Նմանատիպ