Սալոմե Զուրաբիշվիլիից լսել եմ շատ հստակ ուղերձներ եվրո-ատլանտյան ձգտումների վերաբերյալ. Ջեյմս Ապատուրայ
Սալոմե Զուրաբիշվիլիից լսել եմ շատ հստակ ուղերձներ եվրո-ատլանտյան ձգտումների վերաբերյալ,-այս մասին կովկասում և կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, հայտարարել է առաջին ալիքի հետ զրույցում:
Ապատուրայի հայտարարությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին իր հետ զրույցում նշել է, որ Վրաստանը շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:
«Շատ գոհ եմ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից: Սա շատ կարևոր հանդիպում էր: Ցանկանում են ընդգծել, որ ընտրված նախագահը լավ պատրաստված էր: Դա վերաբերում է ինչպես քաղաքական հարցերին, այնպես էլ ՆԱՏՕ-Վրաստան պլաններին: Սալոմե Զուրաբիշվիլին արդեն սկսել է աշխատանքը այդ ուղղությամբ: Հանդիպմանը ես լսել եմ շատ հստակ ուղերձներ եվրո-ատլանտյան ձգտումների վերաբերյալ»,-հայտարարել է Ջեյմս Ապատուրայը:
Հեղինակ -
Edgar Barsegyan