Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ամեն ինչ ասել եմ և հիմա գնում եմ աշխատանքի
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ամեն ինչ ասել եմ և հիմա գնում եմ աշխատանքի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարճ ժամանակով եկել է Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի դիմաց անցկացվող հանրահավաքին։

Ցույցի մասնակիցները Զուրաբիշվիլիին ողջունել են բացականչություններով։

Ավելի ուշ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսթավելի պողոտայից ոտքով հասել է նախագահական պալատ։

«Ես ամեն ինչ ասել եմ և հիմա գնում եմ աշխատանքի»,- լրագրողներին ասել է Զուրաբիշվիլին։

Ընտրական կոլեգիան այսօր կընտրի Վրաստանի վեցերորդ նախագահին։

Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Օրենսդիր մարմնի մոտ հավաքվածներն ասում են, որ օրենսդիր մարմնում նախագահի ընտրության ընթացակարգը ոչ լեգիտիմ է, քանի որ խորհրդարանն ինքը նույնպես լեգիտիմ չէ։