Սալոմե Զուրաբիշվիլի. Քաղաքական գործընթացները չեն խափանվել կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, մենք ամեն բան կանենք, որպեսզի այն չազդի ընտրական օրացույցի վրա

14:13, 17.07.2020

Վրաստանում քաղաքական հիմնական գործընթացները չեն խափանվել կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, մենք ամեն բան կանենք, որպեսզի այն չխանգարի և ազդեցություն չունենա առաջիկա ընտրական օրացույցի վրա,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, բոլոր ընտրողները տեղեկացված կլինեն քվեարկության և անվտանգության պայմանների մասին, որպեսզի ընտրողը պաշտպանված լինի ընտրատեղամաս ներկայանալիս:

«Գիտենք, որ խորհրդարանն արդեն աշխատում է առողջապահության սեկտորի հետ այն պայմանների շուրջ, որը կիրառվում է ընտրատեղամասերի վերաբերյալ, ինչպես նաև՝ ընտրողների համար: Գոյություն ունի այլ երկրների փորձը, որոնք ընտրություններ են անցկացրել կորոնավիրուսի պայմաններում: Նշված հաջողությունները չի նշանակում, որ ամեն բան հիանալի է և առաջիկա ամիսները կլինեն հեշտ: Նախքան ընտրությունները կան մարտահրավերներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նմանատիպ