Սալոմե Զուրաբիշվիլի. Հայրենիքն այն բարձրագույն արժեքն է, որի համար 2008 թվականին պայքարում էին Շինդիսիի հերոսները

15:13, 11.08.2020

Հայրենիքն այն բարձրագույն արժեքն է, որի համար 2008 թվականին պայքարում էին Շինդիսիի հերոսները,- հայտարարում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Անձնուրացությանը պատրաստ լինելը մեր ազգային ոգին է: Վրաստանին այստեղ հենց անձնուրացությունն է բերել:

Հայրենիքի համար զոհվածներին հարգելը փոխանցվում է սերնդեսերունդ և նրանց անձնազոհության օրինակով է կառուցվում մեր երկրի ապագան:

Որպես գերագույն հրամանատար, հպարտ եմ, որ նման հերոսներ ունենք և խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- հայտարարում է Սալոմե Զուրաբիշվիլին:

Շինդիսիի մարտը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 11-ին: Ռուսական ռազմական ստորաբաժանման հետ անհավասար պայքարում զոհվեց 17 վրացի զինվոր:

Նմանատիպ