Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածուների համար կգործի 40 տոկոսանոց ընտրական շեմ. Իրակլի Կոբախիձե

12:50, 24.06.2021

Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածուների համար կգործի 40 տոկոսանոց ընտրական շեմ:

Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն:

Ըստ նրա, օրինագծի վերաբերյալ դիրքորոշումները համաձայնեցվել են են:

«Այսօր բովանդակային քննարկում էր, մենք քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնց շուրջ տարբեր կարծիքներ ունեինք: Ընդհանուր առմամբ, նախագծի վերաբերյալ դիրքորոշումները համընկնում են: Այսօր կարևոր նորություն է, որի շուրջ մենք համաձայնության եկանք ընդդիմության հետ. Քաղաքային խորհրդում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար կսահմանվի 40 տոկոսանոց շեմ: Սա լրացուցիչ նորություն է, որն այսօր կարտացոլվի օրենքի նախագծում», – հայտարարել է Կոբախիձեն:

Նմանատիպ