«Սաքարթվելոս բանկում» զինված հարձակման մասին ահազանգ ստանալուն պես սկսել ենք հետաքննություն. Զուգդիդի ոստիկանության վարչության պետ
Զուգդիդիում, Գամսախուրդիայի պողոտայում, «Սաքարթվելոս բանկի» վրա զինված հարձակման մասին ահազանգ ստանալուն պես սկսվել է հետաքննություն, ընդանում են քննչական գործողություններ,- այս մասին լրագրողներին ասել է Զուգդիդի ոստիկանության վարչության պետ Իրակլի Փացացիան:
«Վայրը սահմանազատվել է և ոստիկանական միջոցառումների խաղաղ անցկացման համար արվում են որոշակի գործողություններ: Քննչական գործողությունները ընդանում են», – ասաց Պացացիան:
Բացի այդ, ՆԳՆ-ը «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման կապակցությամբ տարածել է պաշտոնական տեղեկատվություն:
Նրանց խոսքով, Զուգդիդում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկում զինված անձի ներխուժման մասին ահազանգ, ներքին գործերի նախարարությունը ստացել է ժամը 14:21-ի սահմաններում:
«Ոստիկանության աշխատակիցներն ակնթարթային արձագանքման ռեժիմով շրջափակեցին դեպքի վայրի հարակից տարածքը և սկսեցին հանցագործին վնասազերծելու գործողություն: Ներկայումս իրավապահները գտնվում են տեղում, ընթանում են քննչական և օպերատիվ միջոցառումներ: Վայրը սահմանազատվել է և ոստիկանական միջոցառումների խաղաղ անցկացման համար արվում են որոշակի գործողություններ: Քննչական գործողությունները ընդանում են:
Ոստիկանական գործողության խաղաղ անցկացման համար կարևոր է, որ դեպքի վայրի մերձակայքում պահպանվեն անվտանգության նորմերը:
ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է անում պահպանել անվտանգության նորմերը, ուղիղ հեռարձակել ոստիկանության դեպքի եւ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացված գործողությունների կադրեր: Սա վտանգում է քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը, ինչպես նաև նրանց առողջությունը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179, 236 և 144 հոդվածներով: «ՆԳ նախարարությունը փուլ առ փուլ տեղեկատվություն կտրամադրի հասարակությանը», – ասված է հայտարարության մեջ: