ՆԳՆ-ը Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման կապակցությամբ տարածել է պաշտոնական տեղեկատվություն
ՆԳՆ-ը Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման կապակցությամբ տարածել է պաշտոնական տեղեկատվություն

Ներքին գործերի նախարարությունը Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկ» զինված զինված անձի ներխուժման կապակցությամբ տարածել է պաշտոնական տեղեկատվություն:

«Զուգդիդում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկում զինված անձի ներխուժման մասին ահազանգ, ներքին գործերի նախարարությունը ստացել է ժամը 14:21-ի սահմաններում: Ոստիկանության աշխատակիցներն ակնթարթային արձագանքման ռեժիմով շրջափակեցին դեպքի վայրի հարակից տարածքը և սկսեցին հանցագործին վնասազերծելու գործողություն: Ներկայումս իրավապահները գտնվում են տեղում, ընթանում են քննչական և օպերատիվ միջոցառումներ:

Ոստիկանական գործողության խաղաղ անցկացման համար կարևոր է, որ դեպքի վայրի մերձակայքում պահպանվեն անվտանգության նորմերը:

ՆԳՆ-ը լրատվամիջոցներին կոչ է անում պահպանել անվտանգության նորմերը: ՈՒղիղ հեռարձակման ժամանակ չներկայացնեն ոստիկանական միջոցառումների և հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացված գործողությունների կադրեր: Դա վտանգում է քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը, ինչպես նաև նրանց առողջությունը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 179-րդ, 236-րդ և 144-րդ  հոդվածներով: Ներքին գործերի նախարարությունը հասարակությանը տեղեկություն կտրամադրի փուլ առ փուլ»,-  ասված է հայտարարության մեջ: