Սահմանադրությունում հանրային տեղեկության մասին հոդվածը ենթարկվելու է ուղղումների
Սահմանադրությունում հանրային տեղեկության մասին հոդվածը ենթարկվելու է ուղղումների

«Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, արդարադատության նախարարության առաջարկը այն ձևով չի ընդունվի, ինչպես նրանք են ներկայացրել:

Ինչպես հայտնել է լրագրողներին Մամուկա Մդինարաձեն, հարցի շուրջ խորհրդակցություններ են կայացել կառավարող թիմում և արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև:

«Կոնկրետ մանրամասների մասին խորհրդարանի նախագահը խոսելու է իրավական հարցերով կոմիտեի նիստին: Վերջին հաշվով, կընդունենք այնպիսի հոդված, որով չեն խախտվի ոչ պետական և ոչ էլ մարդու իրավունքները»,- հայտարարել է Մդինարաձեն:

Պատգամավորի տեղեկությամբ, սահմանադրությունում առկա հանրային տեղեկության մատչելիության հետ կապված հոդվածը ուղղումների կենթարկվի:

Արդարադատության նախարարությունը պահանջում է ուղղել սահմանադրության 18-րդ հոդվածը, որը վերաբերում է հանրային տեղեկատվություն ստանալուն: Մասնավորպես, խոսքը սահմանադրությունում գաղտնի տեղեկության գրառում անելու մասին է: