Սահմանադրական դատարանը գյուղատնտեսական նշանակության հողերը արտասահմանցիներին օտարացնելու մասին մորատորիումը հայտարարել է ոչ սահմանադրական

Սահմանադրական դատարանի պլենումը գյուղատնտեսական նշանակության հողերը արտասահմանցիներին օտարացնելու մասին սահմանված մորատորիումը հայտարարել է ոչ սահմանադրական:

Սահամանադրական դատարանի որոշումը հայտարարվել է այսօր: Մորատորիումը ոչ սահմանադրական ճանաչելու մասին հայցը Սահմանադրական դատարան էին ներկայացրել Հունաստանի քաղաքացիները, որոնք չէին կարողանում սեփականաշնորհել Վրաստանում ժառանգությամբ ստացած հողամասերը՝ մորատորիումի պատճառով:

Պլենումըը որոշումը հայտարարել էր առանց գործի էական քննարկման, քանի որ դատարանը նման որոշումներ էր կայացրել 2012 և 2014 թվականներին:

Համապատասխանաբար, Հունաստանի քաղաքացիները, որոնք դիմել էին Սահմանադրական դատարանին, հողերը սեփականաշնորհելու համար ունեն 9 օր: