Սադախլոյի բարեկամության կամուրջ, Անակլիայի նավահանգիստ - նախագծեր, որոնք ԵՄ-ը ֆինանսավորելու է Վրաստանում
Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» երկրներում,այդ թվում Վրաստանում ենթակառուցվածքային նախագծերի համար ծախսելու է 13 միլիարդ եվրո:
Վրաստանում ֆինանսավորվելու է 18 նախագիծ, այստեղից 6 նախագիծն ընթացքի մեջ է, երկուսի ավարտը նախատեսված է մինչև 2020 թվական, 10 նախագիծը երկարաժամկետ է և ավարտվելու է մինչև 2030 թվական:
Եվրամիությունը ֆինանսավորելու է հետևյալ նախագծերը.
Լոջիստիկ կենտրոն Քութաիսիում – 61,5 միլիոն եվրո;
Անակլիայի խորջրյա նավահանգիստ տանող երկաթուղի և ավտոճանապարհային մայրուղի – 100 միլիոն եվրո;
Անակլիայի նոր խորջրյա նավահանգիստ (երկրորդ փուլ) – 233 միլիոն եվրո;
Գրիգոլեթի-Փոթի կամուրջ – 25 միլիոն եվրո;
Գրիգոլեթի-Քոբուլեթի ավտոմայրուղի – 101 միլիոն եվրո;
Բաթումիի շրջանցային ճանապարհ մինչև Սարփի– 115 միլիոն եվրո;
Քութաիսիի օդանավակայանի բեռների տերմինալ – 61,5 միլիոն եվրո;
Չումաթլեթի – Արագվեթիի ավտոմայրուղի – 1,006 միլիոն եվրո;
Կումիսիի լոջիստիկ կենտրոն – 78,3 միլիոն եվրո;
Ռուսթավի-Կարմիր կամջրի ավտոմայրուղի – 115 միլիոն եվրո;
Ալգեթի-Սադախլո ճանապարհ – 90 միլիոն եվրո;
Սադախլոյի բարեկամության կամուրջ – 6 միլիոն եվրո:
Եվրահանձնաժողովը և Համաշխարհային բանկը նախագծերն իրականացնելու են համատեղ: