Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից Հոկտեմբերյան պալատը գրոհով վերցնելու փաստը դատապարտել են դեսպանները
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից Հոկտեմբերյան պալատը գրոհով վերցնելու փաստը դատապարտել են արտասահմանյան դիվանագետները:
Ինչպես թվիթերի էջում գրել է ՈՒկրաինայում Կանադայի դեսպան Ռոման Վաշուկը, շենքը գրոհով վերցնելու փորձը՝ խաղաղ ցույցի իրավունքի կոպիտ խախտում էր: Այս հայտարարությանը աջակցել է նաև երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցների հետ միասին փորձել է գրոհով վերցնել Հոկտեմբերյան պալատը:
Ցուցարարներին ցրելու նպատակով իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, որից հետո ցուցարարները տեղափոխվել են Մայդանի հրապարակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan