Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից Հոկտեմբերյան պալատը գրոհով վերցնելու փաստը դատապարտել են դեսպանները

19:43, 17.12.2017

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից Հոկտեմբերյան պալատը գրոհով վերցնելու փաստը դատապարտել են արտասահմանյան  դիվանագետները:

Ինչպես թվիթերի էջում գրել է ՈՒկրաինայում Կանադայի դեսպան Ռոման Վաշուկը, շենքը գրոհով վերցնելու փորձը՝ խաղաղ ցույցի իրավունքի կոպիտ խախտում էր: Այս հայտարարությանը աջակցել է նաև երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանը:

 

 

Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին  կողմնակիցների հետ միասին փորձել է գրոհով վերցնել Հոկտեմբերյան պալատը:

Ցուցարարներին ցրելու նպատակով իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, որից հետո ցուցարարները տեղափոխվել են Մայդանի հրապարակ:

 

 

Նմանատիպ