Սանտի Կասորլայի վերադարձը հետաձգվում է 9-րդ վիրահատության պատճառով
Սանտի Կասորլայի վերադարձը հետաձգվում է 9-րդ վիրահատության պատճառով

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլայի վերադարձը խաղադաշտ դարձյալ հետաձգվում է։ 32-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան էջում հայտնել է, որ վիրահատվելու է 9-րդ անգամ։

«Վերջին շաբաթների ընթացքում դարձյալ ցավեր ունեմ, այդ պատճառով ինձ անհրաժեշտ է վիրահատություն։ Այդ կապակացությամբ վերադարձս հետաձգվում է։ Պահպանում եմ մոտիվացիան ու լավատեսությունը, որ դեռ վերադառնալու եմ խաղադաշտ և  հաճույք եմ ստանալու ֆուտբոլից»,- գրել է Սանտի Կասորլան։

Հիշեցնենք, որ Կասորլան խաղադաշտից բացակայում է նախորդ տարվա հոկտեմբերից 15-ից, երբ վնասել էր աքիլեսյան ջիլը։ Ավելի վաղ իսպանացին հայտնել էր, որ այդ վնասվածքի պատճառով նա նույնիսկ կարող էր զրկվել ոտքից։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն էլ նշել է, որ նա երբևէ չի տեսել ավելի բարդ վնասվածք ,  քան իսպանացի կիսապաշտպանինը։