Սաակաշվիլու նամակը, ուղղված ուկրաինացի ժողովրդին, կեղծ է. Ուկրաինայի գլխավոր դատախազություն
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու նամակը, ուղղված ուկրաինացի ժողովրդին, որը կարդացել են բողոք ցույցին, կեղծ է,- այս մասին գլխավոր դատախազության մամլո քարտուղար Լարիսա Սարգանը գրել է սոցիալական ցանցում, տեղեկությունը տարածում է ուկրաինական լրատվամիջոը (newsone.ua):
Լրատվամիջոցի տեղեկությամբ, Սարգանը սոցիալական ցանցում հրապարակել է երկու նամակ, որտեղից մեկը այն նամակն է, որը փաստաբան Չոռնոլուցկին լրատվամիջոցներին էր փոխանցել Սաակաշվիլու անունից՝ նրա ձերբակալության գիշերը, իսկ երկրորդը՝ Սարգանի պնդմամբ, այն մական է, որը Սաակաշվիլին գրել էր իր ձեռքով: