Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ի ցույցին
Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ի ցույցին

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինացիներին կոչ է անում, դեկտեմբերի 10-ին, միանալ երթին և պահանջել նախագահի հրաժարականը,- այս մասին Ուկրաինայի անվտանգության ծառայության մեկուսարանի մոտ հավաքվածներին հայտնել Սաակաշվիլու փաստաբան Ռուսլան Չոռնոլուցկին: Փաստաբանը նրանց կարդաց Սաակաշվիլու կոչը:

«Ձերբակալված եմ շինծու մեղադրանքներով: Դրանով ցանկանում են ձեզ վախեցնել: Ոչ մի բանից չվախենաք և դուրս եկեք բողոքի ցույցի, միասին պաշտպանենք Ուկրաինան կուռուպցիայից:

Մեր հաղթանակը այլընտրանք չունի: Պինդ կացեք»,- նշված է Սաակաշվիլու հայտարարությունում: