Ռուխիի հանրապետական հիվանդանոցում ապաքինվել է կորոնավարակակիր 10 պացիենտ
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում ապաքինվել է կորոնավարակակիր 10 պացիենտ

Ռուխիի հանրապետական հիվանդանոցում ապաքինվել է 10 վարակակիր պացիենտ:

Ռուխիի հանրապետական հիվանդանոցի մենեջեր Նինո Ակոբիայի խոսքով, այս պահի դրությամբ կլինիկայում գտնվում է 64 պացիենտ, այդ թվում՝ կորոնավիրուսի 60 վարակակիր:

Նրա խոսքով, «PCR» մեթոդով թեստավորվել է 55 անձ: Այստեղից երեքը տենդի կենտրոնից էր, 23-ը՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, 29-ը՝ բուժանձնակազմ:

Ինչպես նշել է Ակոբիան, կլինիկայում գտնվող կորոնավարակակիր 6 պացիենտի թեստի պատասխանը կրկին դրական է, իսկ մնացած պացիենտների պատասխանը՝ բացասական:

Բացի այդ, արագ թեստավորմամբ հետազոտվել է բեռնատարի 12 վարորդ: Ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: