«Միասնական ազգային շարժումից» Ռուսթավիի քաղաքային խորհրդի անդամ, Գիորգի Մղեբրիշվիլին վիրավորվել է սեփական բակում: Նա վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում:
Այժմ Մղեբրիշվիլին վիրահատվում է Ռուսթավիի կլինիկայում: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է բժիշկը, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղում են գտնվում «Ազգային շարժման» անդամները:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը ենթադրում է առողջությանը կանխամտածված վնասի պատճառում: