Ռուսթավիում բացվել է դատախազության նոր շենք
Ռուսթավիում բացվել է դատախազության նոր շենք

Դատախազության աշխատակիցների մասնագիտական օրվա և Վրաստանի դատախազության հոբելյանի կապակցությամբ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն բացել է Քվեմո Քարթլիի շրջանային և Ռուսթավիի դատախազության նոր շենքը: Իրակլի Շոթաձեն աշխատակիցներին շնորհավորել է մասնագիտական օրվա և նոր շենքի բացման կապակցությամբ:

Քվեմո Քարթլիի շրջանային դատախազության և Ռուսթավիի դատախազության նոր վարչական շենքի կառուցումն սկսվել էր 2017 թվականի փետրվարին:

Նոր քառահարկ շենքը զբաղեցնում է 1400 քառակուսի մետր տարածք և կառուցված է ժամանակակից չափանիշներին համապատասխան: Շենքում կա նաև անչափահասներին ուղղված միջավար, որը շնորհանդեսն անցկացրել է Վրաստանում ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի ներկայացուցիչ Լայլա Օմար Գադին: