Ռուսթավիից Թբիլիսիի ուղղությամբ տեղաշարժվող ավտոմեքենան կողաշրջվել է
Ռուսթավիի մոտ, Ռուսթավիից Թբիլիսիի ուղղությամբ տեղաշարժվող ավտոմեքենան կողաշրջվել է: Մեքենայի վարորդը հավանաբար կորցրել է ղեկի կառավարումը:
«Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից վարորդին մի քանի րոպե փորձում էին հանել:
Քաղաքացիները և պարեկային ոստիկանության աշխատակիցները վարորդին դուրս են բերել մեքենայից: Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը: