Մայրաքաղաքի կառավարությունը «Սիստրա» ընկերության հետ խորհրդակցության հիման վրա կայացրել է Ռուսթավիից Թբիլիսիի ուղղությամբ ավտոբուսի նշանակման մասին որոշում: Որոշումը հաստատել է մայրաքաղաքի սակրեբուլոն:
Թբիլիսիում ավտոբուսի վերջին կանգառը լինելու է «Իսանի» մետրոկայանը:
Ավտոբուսը Թբիլիսի է մուտք գործելու Ռուսթավիի մայրուղուց, անցնելու է Գորգասալիի և Գուլիայի փողոցներում, որտեղից Հոլբրուկի և Նավթլուղի փողոցներով հասնելու է «Իսանի»:
Երթուղու գործարկման համար ավտոբուսներն ընտրելու է Ռուսթավիի մունիցիպալիտետը: