Այսօրվանից Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ երթուղայինները կաշխատեն տարբերվող գրաֆիկով
Այսօրվանից Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ երթուղայինները կաշխատեն տարբերվող գրաֆիկով

Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակման պատճառով, Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսները կաշխատեն տարբերվող գրաֆիկով:

Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Ինտերտրանս» ընկերությունը:

«Տեղեկացնում ենք ձեզ, որ միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, նոյեմբերի 9-ից հաստատվել են լրացուցիչ կետային սահմանափակումներ, մասնավորապես խոշոր քաղաքներում, այդ թվում Ռուսթավիում 22:00-ից 05:00-ն կսահմանափակվի տեղաշարժը, ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցներով, այդ թվում միկրոավտոբուսներով: Սահմանված սահմանափակումների պատճառով, Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսները նոյեմբերի 9-ից կաշխատեն տարբերված գրաֆիկով:

մասնավորապես.

  • Թոդրիայի փողոցից Դիդուբեի ուղղությամբ, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի ժամը՝ 19:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:30-ին

  • 12-րդ միկրոշրջանից երկաթգծի կայարանի ուղղությամբ, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի 19:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:30-ին

  • Հիշ շուկայի տարածքից դեպի երկաթգծի կայարան, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի 19:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:30-ին

  • Բարեկամության պողոտայից, մասնավորապես ՝ հերոսների հրապարակի հարակից տարածքից դեպի Վարկեթիլի, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի 19:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:30-ին

  • Ռուսթավիի երկաթուղային կայարանից (այսպես կոչված 96 երթուղու գիծ) Դիդուբեի ուղղությամբ, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի 19:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:30-ին

  • Պիրոսմանի փողոցից (այսպես կոչված Ալդագի երթուղու գիծ) Սպորտի պալատի ուղղությամբ, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի 19:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:30-ին

  • Մետաղաձուլական գործարանի հարակից տարածքից Գլդանիի ուղղությամբ, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի 18:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:00-ին

  • Այսպես կոչված հին շուկայի հարակից տարածքից դեպի Իսթ Փոինթ, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի ժամը 19:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 21:10-ին

  • 19-րդ միկրոշրջանից դեպի Մաղլիվի համալսարանական շենք, Ռուսթավիից վերջին երթուղին կկատարվի 18:30-ին

Թբիլիսիից վերջին մեքենան դուրս կգա 20:00-ին

Անփոփոխ է մնում Ռուսթավիից Լիլոյի ուղղությամբ տեղաշարժվող միկրոավտոբուսների երթևեկության ժամանակացույցը (եթե երթևեկության ժամանակացույցում լրացուցիչ փոփոխություններ կկատարվեն, հասարակությունը նախապես կտեղեկացվի)

«Ինտերտրանս» ընկերությունը խնդրում է բոլոր հաճախորդներին, ընկերության տրանսպորտային միջոցներով տեղափոխելիս օգտագործել շնչադիմակ: Հակառակ դեպքում ընկերությունն իրավունք է վերապահում վարորդին տեղից չշառժել միկրոավտոբուսը և խնդրել ուղևորին, լքել մեքենան:

Տեղեկատվության համար, «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները վարակի տարածումը կանխելու համար: Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող բոլոր մեքենաները ամեն օր ախտահանվում են:

«Ինտերտրանսը» բոլոր ուղևորներին մեկ անգամ ևս խնդրում է պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: