Ռուսթավելու պողոտան ժամանակավորապես կփակվի
Ռուսթավելու պողոտան ժամանակավորապես կփակվի

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, մայրաքաղաքի մասշտաբով ապամոնտաժվում են ամանորյա լուսավորանքները:

Նշվածից ելնելով, այսօր, 00:00-ից մինչև 07:00-ը Ռուսթավելու պողոտան կփակվի Վարդերի հրապարակից մինչև Ազատության հրապարակ:

«Աշխատանքներն իրականացնում է «Թբիլսերվիս գրուպ»-ը: Թբիլիսիի քաղաքապետարանը խոչընդոտների համար հայցում է ձեր ներողությունը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարությունում: