Ռուսթավելիի պողոտայում ավտոբուսների համար գծվել է երեք կիլոմետրանոց գիծ
Ռուսթավելիի պողոտայում ավտոբուսների համար գծվել է երեք կիլոմետրանոց գիծ

Հասարակական տրանսպորտի հարմարավետ և արագ տեղաշարժի համար, Ռուսթավելիի պողոտայում գծվել է ավտոբուսների համար հատուկ գիծ, – այս մասին ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից տարածած տեղեկատվության մեջ:

Նրանց հաղորդմամբ, այսպես կոչված Բասլայնի երկարությունը երեք կիլոմետր է:

«Այս տարի մայրաքաղաքում ստեղծվել է 20 կիլոմետր երկարությամբ ավտոբուսային գիծ: Նախատեսվում է նաև, որ այս տարի այս ցուցանիշը հասցվի 60 կիլոմետրի, ինչը կազմում է ընդհանուր տրանսպորտային միջանցքի կեսը:

Ավտոբուսի անխափան տեղաշարժման համար հատկացված գծերն արդեն գծվել են Անջափարիձեի, Մելիքիշվիլիի, Կոստավայի, Պուշկինի, Բարաթաշվիլիի, Ալեքսիձեյի, Վեկուայի, Խիզանիշվիլիի, Իոնա Վակելիի, Չոլողաշվիլիի, Կալանդաձեի, Կանդելակիի, Շարտավայի և Վախտանգ Գորգասալիի փողոցներում: Ինչպես նաև Ճավճավաձեի, Պեկինի, Աղմաշենեբելիի, Ռոբաքիձեի (մասամբ) պողոտաներում ու Բարաթաշվիլիի վերելքի վրա», – ասել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում:

Ըստ նրանց, հետագայում ավտոբուսային երթուղիները տեղակայվելու են հետևյալ հասցեներում. Պոլիտկովսկայայի, Քավթարաձեի, Թամարաշվիլիի, Աբխազիի, Հոլբրուքի, Խմելնիցկիի, Ջավախեթիի, Չաչավայի, Դեդաենայի, Ծինամձղվրիշվիլիի, Գագարինի, Էրիսթավիի, Բելիաշվիլիի, Բալանչինիի, Միրիան թագավորի, Պետրիծեի և Արչիլ թագավորի փողոցներում: Բերի Գաբրիել Սալոսի, Քեթևան թագուհու, Վաժա-Փշավելայի, Մոսկվայի, Թամար թագուհու, Ծերեթելիի, Գելովանիի, Ռոբաքիձեի (ամբողջությամբ), Փարնավազ թագավորի և Գուրամիշվիլի պողոտաներում, ինչպես նաև Կախեթի մայրուղու վրա:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, ծրագիրը մշակման փուլում է և դրանում կարող են որոշակի փոփոխություններ կատարվել: