Մեր կողմից ծրագրված միջոցառումները ուղղված են միայն քաղաքի բարեկեցության, այլ ոչ թե հասարակության պառակտման համար. Թբիլիսիի քաղաքապետարան

13:00, 11.11.2018

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին և մամուլի ներկայացուցիչներին, չօգտագործել վարչական գորընթացը քաղաքական նպատակների համար և չգցել քաղաքացիներին թյուրիմացության մեջ,-այս մասին ասված է հայտարարության մեջ, որով Թբիլիսիի քաղաքապետարանը արձագանքել է Ռուսթավելիի պողոտայում զարգացած իրադարձություններին:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, դեկտեմբերին ծրագրված ամանորյա միջոցառումները ոչ մի կապ չունեն Ռուսթավելիի պողոտայում երեկ զարգացած իրադարձությունների հետ:

«Ցանկանում ենք արձագանքել Ռուսթավելիի պողոտայում զարգացած իրադարձություններին, որը այլ ձևակերպում է ստացել քաղաքական գործիչների և մամուլի ներկայացուցիչների կողմից: Ցավոք Թբիլիսիի քաղաքապետարանի նամակը ընկալվել է այլ կերպ:

Ցանկանում ենք ընդգծել, որ դեկտեմբերին ծրագրված ամանորյա միջոցառումները ոչ մի կապ չունեն Ռուսթավելիի պողոտայում երեկ զարգացած իրադարձությունների հետ:

Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով ցանկանում ենք հրապարակել նամակը և պարզաբանել Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից ուղարկված նամակը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցի կազմակերպիչներին:

Տեղեկացնում ենք, որ այս տարվա նոյեմբերի 1-ին Թբիլիսիի քաղաքապետարանին նամակով դիմել են ցույցի կազմակերպիչները, որտեղ խնդրել են ցույցերը շարունակել մինչև դեկտեմբերի 31-ը: Թբիլիսիի քաղաքապետարանի վարչակազմը օրենքով սահմանված երեք օրում պատասխան նամակով տեղեկացրել է ցույցի կազմակերպիչներին, որ դեկտեմբեր ամսին Ռուսթավելիի պողոտայում անց են կացվելու ամանորյա միջոցառումներ, և խնդրել է նախատեսել դա:

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին և մամուլի ներկայացուցիչներին, չօգտագործել վարչական գորընթացը քաղաքական նպատակների համար և չգցել քաղաքացիներին թյուրիմացության մեջ: Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից ծրագրված միջոցառումները ուղղված են միայն քաղաքի բարեկեցության, այլ ոչ թե հասարակության պառակտման համար»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ