Russia Today հեռուստաընկերությունը, հնարավոր է ԱՄՆ-ում գրանցվի որպես արտասահմանյան գործակալ
Russia Today հեռուստաընկերությունը, հնարավոր է ԱՄՆ-ում գրանցվի որպես արտասահմանյան գործակալ

RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter–ում անդրադարձել է ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջին, ըստ որի` հեռուստաընկերությունը մինչև նոյեմբերի 13-ը պետք է որպես արտասահմանյան գործակալ գրանցվի։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը RT America-ից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը գրանցվել որպես արտասահմանյան գործակալ։ Հայտարարությունը մեկնաբանել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«ԱՄՆ-ի արդարադատությունը մարդակերի դեդլայն է սահմանել։ Զգո՞ւմ եք` ինչպիսի ազատություն է»,- գրել է Սիմոնյանը։

​Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Դևիդ Սիսիլինն առաջարկել էր RT հեռուստաընկերությունը որպես արտասահմանյան գործակալ գրանցել։

Ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պարտադրել էր, որ RT America հեռուստաալիքը սպասարկող ընկերությունը որպես արտասահմանյան գործակալ գրանցվի։ RT-ի գլխավոր խմբագիրն այն ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի պատասխանը չի ուշանա։

ԱՄՆ-ի այս քայլը մեկնաբանել էր նաև ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` հայտարարելով, որ ԱՄՆ-ն իր այդ պահանջով սահմանափակում է խոսքի ազատությունը։