Ռուսները հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքը, կան զոհեր և վիրավորներ
Ռուսները հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքը, կան զոհեր և վիրավորներ

Ռուսները հրթիռային հարձակում են գործել Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի վրա։ Առնվազն վեց մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Դոնեցկի մարզի վարչակազմի մամուլի քարտուղար Տատյանա Իգնատչենկոն։

«Սլավյանսկում արդեն վեց զոհ և 15 վիրավոր. Քաղաքի վրա ուժեղ ռմբակոծություն է եղել։ Մարդկանց համար անվտանգ չէ այստեղ մնալը, և մենք ամեն ինչ անում ենք դա բացատրելու համար։ Տարհանման հավանականություն կա»,- ասել է Իգնատչենկոն։

Մինչ այդ Սլավյանսկի հրթիռային հարձակման մասին տեղեկությունը տարածել էր քաղաքի քաղաքապետը։ Նրա խոսքով՝ ռուսները վերջերս ամենալայնածավալ հարձակումն են իրականացրել Սլավյանսկի վրա, ինչի արդյունքում 15 կրակային օջախ է հայտնվել։ Տեղում մոբիլիզացված են փրկարարական և հրշեջ ծառայությունները։