Ռուսլան Ստեֆանչուկն ասում է, որ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով, վնասվել է նաև Ռադայի շենքը

22:30, 02.01.2025

Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հայտարարության համաձայն՝ հունվարի մեկին Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերով Կիևի վրա հարձակման հետևանքով վնասվել է Ռադայի շենքը։

Ստեֆանչուկի խոսքով՝ Ռադայի շենքի մի քանի հատվածներ, ինչպես նաև հարակից այլ շենքեր վնասվել են։

«Պայթյունի ալիքը վնասել է տներ, ինչպես նաև Ուկրաինայի խորհրդարանի շենքը, որտեղ տեղակայված են կոմիտեներ և գերատեսչություններ։ Ներկայումս վնասը գնահատվում է»,- ասել է Ստեֆանչուկը։

Ռուսական կողմից հարձակման հետեւանքով վնասվել է նաեւ Ուկրաինայի գրողների ազգային միության շենքը։

Նմանատիպ