Ռուսաստանում «Յանդեքս»-ի տվյալների գլխավոր կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարձակումից հետո ընկերությունում հայտարարել են, որ կենտրոնի գործողությունները լիովին դադարեցրել են

12:27, 08.10.2026
Ռուսաստանում «Յանդեքս» ընկերության տվյալների գլխավոր կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումից հետո ընկերությունը հայտարարել է, որ լիովին դադարեցրել է կենտրոնի գործողությունները։ «Ռոյթերս»-ի տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ռյազանի մարզում։
Ռուսաստանի արհեստական բանականության և տեխնոլոգիաների առաջատար ընկերությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով տեղում հրդեհ է բռնկվել։ «Յանդեքս»-ի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ են տուժած ծառայությունների վերականգնման աշխատանքները։
Ընկերությունը հաստատել է, որ հարձակման ընթացքում տվյալների կենտրոնի «գոտում» էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, և օգտատերերին խորհուրդ են տվել օգտվել այլ գոտիներից։
Ի գիտություն՝ «Յանդեքս» ընկերությունը ղեկավարում է Ռուսաստանի առաջատար արհեստական բանականության համակարգերից մեկը՝ YandexGPT-ն։

Նմանատիպ