Համաշխարհային շուկայում նավթի գինն աճել է միջինում 3,5%-ով

12:07, 08.10.2026
Հոկտեմբերի 8-ի տվյալներով՝ համաշխարհային շուկայում նավթի գինը, միջինում, աճել է 3,5%-ով։
Այսօր «Բրենթ» (Brent) տեսակի նավթի մեկ տակառի գինը կազմում է 103,8 ԱՄՆ դոլար, ինչը երեկվա գնի համեմատությամբ ավելի է 3,6%-ով։
Գների աճ է նկատվում նաև ամերիկյան հում նավթի մասով։ Վերջին ժամերին դրա արժեքն ավելացել է 3,3%-ով, և մեկ տակառի գինը կազմում է 91,17 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ