Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 404 նոր դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 404 նոր դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 404 նոր դեպք, մահացել է 292 մարդ: Տեղեկությունը տարածում է ռուսական մամուլը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը:

Նոր դեպքերի առումով, կորոնավիրուսի ամենաշատ դեպք է արձանագրվել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայի նահանգում:

Համավարակի տարածումից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 1 680 579 մարդու մոտ, զոհվել է 28 996 վարակակիր: