Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Նրանց փոխանցմամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5118 նոր դեպք:
Պաշտոնական վիճակագրությամբ, օգոստոսի 10-ի դրությամբ, երկրում արձանագրված է կորոնավիրուսի 892 654 դեպք: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 15 001, ապաքինվել է 696 681 վարակակիր: