Ռուսաստանում հայտարարում են, որ ձերբակալվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավարի սպանության հեղինակը

11:18, 18.12.2024

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավարի սպանության հեղինակը ձերբակալվել է։

Նրանց տեղեկություններով՝ ձերբակալվածը Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի է, և նրան իրենց կողմ են անցկացրել Ուկրաինայի հատուկ ծառայությունները։

Տեղեկության համար, դեկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած պայթյունից զոհվել է ռուս գեներալ Իգոր Կիրիլովը։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել տան մուտքի մոտ մոնտաժված սկուտերում։ Պայթյունի հետեւանքով զոհվել է նաեւ Իգոր Կիրիլլովի օգնականը։

Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Մոսկվայում ռուս գեներալի պայթյունն իրենց հատուկ գործողության արդյունքն էր։

Նմանատիպ