Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6065 նոր դեպք, մահացել է 144 վարակակիր

13:03, 19.09.2020

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6065 նոր դեպք, մահացել է 144 վարակակիր:

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:

Պաշտոնական վիճակագրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ միլիոն 97 հազար դեպք, ապաքինվել է 906 462, մահացել՝ 19 335 մարդ:

Ռուսաստանում արդեն մի քանի շաբաթ է, ավելանում է վարակակիրների ամենօրյա թիվը:

Նմանատիպ