Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5462 դեպք, մահացել է 95 մարդ
Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5462 դեպք, մահացել է 95 մարդ:
Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում վարակից ապաքինվել է 8114 պացիենտ:
Այս մասին տեղեկությունը տարածում է երկրի կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից հետո մինչ օր Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 845 443 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 646 524 պացիենտ, մահացել՝ 14 058-ը: