Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4676 նոր դեպք, մահացել է 115 մարդ
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 115 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակվել է Ռուսաստանի իխշանության հատուկ կայքէջում:
Նրանց փոխանցմամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4676 նոր դեպք:
Պաշտոնական վիճակագրությամբ, օգոստոսի 26-ի դրությամբ, երկրում կորոնավիրուս է ախտորոշված 970 865 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 786 150 մարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 16 683 մարդ: