Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 702 նոր դեպք, ապաքինվել է 18 626 պացիենտ

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 22 702 նոր դեպք:

Երկրում վերջին մեկ օրում ապաքինվել է 18 626 պացիենտ, մահացել՝ 391 վարակակիր:

Համավարակի մեկնարկից մինչ օրս, Ռուսաստանում արձանագրվել է վարակման 1 903 253 դեպք, այդ թվում ապաքինվել է 1 425 529 մարդ, մահացել՝ 32 834 վարակակիր: