Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 21 608 նոր դեպք:
Կորոնավիրուսով վարակված 439 պացիենտ է մահացել, որը օրվա կտրվածքով մահվան ռեկորդային ցուցանիշ է: Տեղեկությունը տարածում է ռուսական մամուլը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում արձանագրված է վարակի 1 858 568 դեպք, այդ թվում՝ 32 032 պացիենտ: Ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 1 388 168 մարդ: