Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 688 դեպք, մահացել է 527 հիվանդ:
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:
Վիճակագրության համաձայն, փետրվարի 5-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան երեք միլիոն 934 հազար դեպք, այստեղից ապաքինվել է ավելի քան երեք միլիոն 413 հազար պացիենտ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում վարակից ընդհանուր առմամբ մահացել է 75 732 հիվանդ: