Ռուսաստանի զինված ուժերը սեպտեմբերի 26-ի գիշերը դրոններով հարվածներ են հասցրել Կիևին. կան վիրավորներ
Ռուսաստանի զինված ուժերը սեպտեմբերի 26-ի գիշերը դրոններով հարվածներ են հասցրել Կիևին։ Տեղեկությունը տարածում է տեղական իշխանությունը։
Կիևում, Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել հինգհարկանի բնակելի շենքում և առաջին հարկում գտնվող խանութում։ Շենքից տարհանվել է 20 մարդ, չորս մարդ վիրավորվել է։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հայտարարության համաձայն՝ Սոլոմենսկի շրջանում վնասվել է նաև գրասենյակային շենք։ Դրոնի բեկորներ են ընկել նաև այլ տարածքում։
Ի գիտություն, սեպտեմբերի 25-ին Կիևի վրա իրականացված մասսայական հարվածներին ընդհանուր առմամբ զոհ գնաց յոթ մարդ, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս։ Վիրավորվեց 59 մարդ, նրանցից 25-ը մնում են հիվանդանոցներում, իսկ մեկը ծանր վիճակում է։ Հիվանդանոցներ են տեղափոխվել նաև երկու երեխա։