Ռուսաստանի Ուֆա քաղաքում ազատազրկված էկոակտիվիստ Ֆայիլ Ալսինովի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել

13:07, 19.01.2024

Ռուսաստանի Ուֆա քաղաքի բանտարկված էկոակտիվիստ Ֆայլ Ալսինովի կողմնակիցները հավաքվել են բողոքի ցույցի։ Ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց ցրել է ոստիկանությունը։ Կան ձերբակալվածներ:

Ավելի վաղ՝ հունվարի 17-ին, ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել Բաշկիրիայի Բայմակ քաղաքի դատարանի մոտ՝ ի պաշտպանություն ակտիվիստի հավաքված ցուցարարների։

Դատարանը Ֆայիլ Ալսինովին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ ազգամիջյան բախումներ հրահրելու համար։ Նրա դեմ գործ է հարուցվել 2023 թվականի ապրիլին ոսկու արդյունահանման դեմ հանրահավաքում ելույթ ունենալու համար։ Ինքը՝ Ալսինովը, մեղքը չի ընդունում։

Նմանատիպ